Պատերազմի ու խաղաղության ընտրությունը (տեսանյութ)
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը կանգնեցրել է մեր երկիրը նոր պատերազմի նախաշեմին։ Նա միտումնավոր փչացրել է հարաբերությունները Իրանի ու Ռուսաստանի հետ՝ խաղալով Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, Հայաստանի ու Արցախի դեմ։
Նիկոլը գիտի, որ դատվելու է իշխանափոխությունից հետո։ Դա է պատճառը, որ առաջնորդվում է «Եթե Հայաստանը չլինի, ապա ինձ դատող չի լինի» կարգախոսով։
Երևանի ընտրություններն այս պայմաններում դառնում են ավելին, քան մայրաքաղաքի ընտրությունը։ Սա դառնում է պատերազմի ու խաղաղության միջև ընտրություն։ Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Երևանում թույլ չտալու, ապա ամբողջական իշխանափոխություն իրականացնելու դեպքում է հնարավոր Հայաստանի գլխին նոր մահաբեր պատերազմի կանխումը։
«Մայր Հայաստան» դաշինքը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրությանն ու մերժել «պատերազմի և պարտության» կուսակցությանը։
Հ․Գ․։ Այսօր, ժամը 18։00–ին, Սասունցի Դավթի արձանի մոտ տեղի կունենա մեր դաշինքի հավաքը, որին կհաջորդի երթը։
Միացի՛ր, որ փոխենք։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից