Հեղուկ գազի գինը կտրուկ բարձրացել է
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր հեղուկ գազի գինը դարձել է 160 դրամ։ Վերջին շրջանում 95-100 դրամից թանկացել է 60 դրամով։ Bavnews.am-ի հարցին թե որն է պատճառը թանկացման, աշխատակիցները դժվարացան պատասխանել, իսկ մյուսներն էլ պատճառը նշում էին ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս»-ի անցակետում բեռնատարների կուտակումներով։
Ներմուծողների խոսքով էլ՝ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։
Հետևելով թանկացման գներին, կարող ենք փաստել, որ օրեցօր այն թանկանում է 20 դրամով։