«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ամբողջ ճակատի երկայնքով իրավունք ունեն օգտագործելու իրենց ողջ զինանոցը, որը բաղկացած է ժամանակակից զենքերով, այդ կերպ կանխելով թշնամու ակտիվությունը», - «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել: