Ղարաբաղում տեղի ունեցավ զոհված զինծառայողի հոգեհանգիստը
ՀասարակությունԱրցախի Մարտունի քաղաքում այսօր՝ մարտի 2-ին, տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում ստացած 36-ամյա Նվեր Բաբաջանյանի հոգեհանգիստը:
Նվեր Բաբաջանյանի հոգեհանգստին ներկա են գտնվել ԱՀ ՊԲ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Նվեր Բաբաջանյանը ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա: Զոհված պայմանագրային զինծառայողը ՊԲ զինված ուժերում ծառայության էր անցել 1 տարի առաջ:
Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել 36-ամյա Նվեր Յուրիի Բաբաջանյանը: