ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրաշարժ Թուրքիայում
ԱշխարհԹուրքիայի Ադըյաման նահանգում մարտի 2–ի, Անկարայի ժամանակով 14։07–ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադըյամանի Սամսաթի շրջանը, որտեղ մեծ թվով տներ են վնասվել։ Նշվում է, որ վնասվածքներ են ստացել 2 տասնյակ քաղաքացի։
5,5 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի են ունեցել հետցնցումներ, որոնք մեծ խուճապ են առաջացրել Ադըյամանի ու Ուրֆայի բնակչության մեջ։