Հայերեն


Աղմկահարույց դեպք Կոշի գաղութում

Հասարակություն

Armlur-ը գրում է․

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով հափշտակություն է իրականացրել: Ասել է թե՝ դատապարտյալը կալանավայրում գտնվելով՝ արտոնյալ կարգավիճակ է ունեցել. բազմաթիվ քաղաքացիների «քցել» է: Բայց նա միակ դեպքը չէ, որ, լինելով անազատության մեջ, կարողանում է դրսում գտնվող ծանոթների միջոցով բազմաթիվ մարդկանց թալանել: Նմանօրինակ դրսեւորումները շարունակվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գուրգեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալ Դավիթ Բաբայանի հետ մարդկանց է «քցել»: Պարզվում է` երկու դատապարտյալներ՝ տեղեկանալով, որ իրենց դատապարտյալ ընկերներից մեկի` Ալեն Գասպարյանի հարազատները համացանցում տեսախցիկի վաճառքի մասին հայտարարություն են տարածել, որ մեկ օրվա դիմաց 15 հազար դրամ վճարելով՝ քաղաքացիները կարող են ձեռք բերել տեսախցիկ, որոշել են շահել: Գուրգեն Մկրտչյանը եւ Դավիթ Բաբայանը նախ իրենց ընկերոջն ասել են, թե իրենց հարազատներից մեկին` Հարություն Հարությունյանին, օրավարձով տեսախցիկ է պետք: Այսպես՝ 15 հազար դրամով տեսախցիկ վարձակալելու պատրվակով դատապարտյալ Դավիթ Բաբայանի ազգական Հարություն Հարությունյանի միջոցով վերցրել են տեսախցիկը եւ յուրացրել: Տեղեկացնենք, որ հափշտակված տեսախցիկը արժեր մոտ 840 հազար դրամ: Պարզեցինք, որ Գուրգեն Մկրտչյանը նաեւ 2015թ. հունվարի 13-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի 4 դրվագ հափշտակություններ: Ահա այսպես, դատապարտյալները կալանավայրում ոչ միայն չեն ուղղվում, այլեւ նոր հանցանքներ են գործում: Իսկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը փոխանակ կոնկրետ գործով ապացուցելու իրենց աշխատանքի արդյունավետությունը, գեղեցիկ խոսքերի շարանով տպավորություն են գործում ընդամենը: Արդյունքում` հանցագործների թակարդն են հայտնվում շարքային քաղաքացիները:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված