Հայաստանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա.Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 15-րդ հուշամրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ոսկե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը: 71 կգ քաշային Զավեն Գալստյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մեր բռնցքամարտիկները մրցավայր էին գնացել մարզիչ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ