Հայերեն

Արարատ Միրզոյանը քաղաքապետի ընտրություններում սատարում է Տիգրան Ավինյանին

Քաղաքականություն

Երկու օրից Երևանը քաղաքապետ է ընտրելու։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Civic.am-ի հարցերին։   

- Պարոն Միրզոյան, Դուք, թերևս հասկանալի պատճառներով,  տեսանելի կերպով ներգրավված չեք Երևան քաղաքի ավագանու ընտրարշավում։ Որևէ կերպ Ձեր աջակցությունը բերելո՞ւ եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ընտրությանը, թե՞, հնարավոր է, չեք սատարում Տիգրան Ավինյանին։  

- Նախ, հարցն այնքան էլ տեղին չէ։ Տիգրան Ավինյանն իմ ընկերն է, մենք Նիկոլ Փաշինյանի և մեր մյուս ընկերների հետ միասին ենք հիմնադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միասին ենք անցել հեղափոխությունը, ստանձնել երկրի կառավարման ղեկը, սկսել ժողովրդավարական բարեփոխումները, միասին ենք անցել պատերազմը և դրան հաջորդած ծանր շրջանը։ Տիգրան Ավինյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է և ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը։ Հետևաբար, իհարկե, ես պաշտպանում եմ նրա թեկնածությունը և ամեն կերպ խրախուսում ՔՊ նախընտրական ցուցակի օգտին նախընտրական աշխատանքը և քվեարկությունը։  

Ի հավելումն՝ կա մի էական հանգամանք ևս, որի վրա կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել։ Հայաստանի Հանրապետության և նրա ինքնիշխանության շուրջ շարունակվող խարդավանքները, հյուսվող դավադրությունները չեն շրջանցել նաև Երևանի քաղաքային ընտրությունները։ Ցավոք, չեմ կարող վստահաբար պնդել, թե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ու անհատներն են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովներ։ Ավելին, չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ որոշ դեպքերում տպավորություն է ստեղծվում, թե նրանք ուղղակիորեն ինչ-որ երրորդ երկրների շահեր են ներկայացնում։ Երևանի ավագանու ընտրությունները և դրանցում ՔՊ հաղթանակը կարևորում եմ նաև այս տեսանկյունից։

- Նշեցիք հետպատերազմյան շրջանը և ակնարկեցիք ձեր միասնականությունը։ Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցանկում չի մասնակցել 2021թ. խորհրդարանական ընտրություններին:

- Պետք չէ մոռանալ, որ ամենածանր շրջանում՝ 2020թ. հրադադարից հետո մինչև 2021թ. հուլիս՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում, իսկ նախընտրական շրջանում՝ արդեն որպես վարչապետի պաշտոնակատար, ապահովել է կառավարման համակարգի գործադիր թևի բնականոն աշխատանքները: Ավելի ուշ, համաձայն քաղաքական որոշման, նա միացել է Երևան քաղաքում ՔՊ նախընտրական ծրագրի, նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը: 

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված