2 միլիարդ գումար, 6 բնակարան, շքեղ առանձնատուն և մեքենաներ. ՊԵԿ ղեկավարի ունեցվածքը
ՀասարակությունPolitik.am կայքը շարունակում է ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը, որոնք նրանք կուտակել են իրենց պաշտոնավարման տարիներին: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում է ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Կայքը գրում է, որ նա երկար տարիներ է՝ ինչ զբաղեցնում է պետական պաշտոններ, իսկ մինչ 1996 թվականը` պետական պաշտոն ստանձնելը, 1988 թվականին եղել է Կիրովականի մորթու ֆաբրիկայում՝ որպես խառատի աշակերտ, ապա աշխատել Կիրովականի կարի արտադրական միավորման «Տաթևիկ» կոոպերատիվում: 1996 թվականին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2015 թվականին, երբ դեռ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետն էր, Հովհաննես Հովսեփյանի կարողությունը կազմել է.
2 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության գումար
գնել է 2 նկար` 5000 դոլար ընդհանուր արժողությամբ
185 միլիոն դրամ դրամական միջոցներ և ավելի քան 1 միլիոն 855 հազար ԱՄՆ դոլար
նույն տարում նրա դրամական եկամուտները կազմել են ավելի քան 18 միլիոն դրամ և 690 հազար ԱՄՆ դոլար
դրամական եկամուտներ նա ստացել է — 150 000 ԱՄՆ դոլար՝ MERCEDES-BENZ S 500 մակնիշի մեքենայի վաճառքից, և 100 000 ԱՄՆ դոլար՝ RANGE ROVER 5.0 մակնիշի մեքենայի վաճառքից: Նույն տարում նա 120 000 ԱՄՆ դոլարով գնել է RANGE ROVER 5.0 մակնիշի ավտոմեքենա:
2015 թվականի հայտարարգրի համապատասխան՝ Հովհաննես Հովսեփյանը չի հայտարարագրել բնակարան կամ հողատարածք: Հողատարածք կամ բնակարան նա չի հայտարարագրել նաև 2011 թվականին:
2016 թվականի հայտարարագրով, երբ նա նորանշանակ ՊԵԿ ղեկավարն էր, նրա կարողությունը՝ հատկապես բնակարանների և հողատարածքների մասով, շեշտակի աճ են արձանագրել: Ըստ նոր հայտարարագրի՝ Հովհաննես Հովսեփյանը հայտարարագրել է.
6 բնակարան՝ բազմաբնակարան շենքում
6 հողամաս և 1 ավտոտնակ
2016 թվականին նրա դրամական միջոցները կազմել են.
2 միլիոն ԱՄՆ դոլար դրամական փոխառություն
185 միլիոն ՀՀ դրամ և 1 միլիոն 855 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Ի դեպ 2016 թվականին Հովհաննես Հովսեփյանը ստացել է ընդամենը 1 մլն․ 781 հազար դրամ աշխատավարձ:

Հայտարարագրերից դուրս է մնացել Հովհաննես Հովսեփյանի շքեղ առանձնատունը, որը նա կառուցել է Մոնումենտի բարձրունքում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան հարևանությամբ:
Այսպիսով, եթե Հովհաննես Հովսեփյանի՝ միայն ֆինանսական կարողությունը վերածենք ՀՀ դրամի, քանի որ մենք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, ապա այն կկազմի 1 միլիարդ 996 միլիոն դրամ