Դավիթ Խաժակյանը հեռուստաբանավեճին ներկայացավ պատրաստված, փորձառու և պրոֆեսիոնալ կերպով
ՔաղաքականությունԿայացավ սեպտեմբերի 17-ի՝ Երևանի ավագանու ընտրություններում նախընտրական ցուցակները գլխավորող և քաղաքապետի պաշտոնին հավակնող առաջին համարների նախընտրական գլխավոր հեռուստաբանավեճը, որի ընթացքում ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11) հեռուստադիտողներին ներկայացրեց իր կենսագրությունը և նշեց գլխավոր մոտիվացիան, թե ինչու է առաջադրել է իր թեկնածությունը։
Հեռուստաբանավեճի ընթացքում Խաժակյանը պրոֆեսոնալ կերպով կարողացավ կարճ ժամանակահատվածում խոսել իր ծրագրային հիմնական դրույթների՝ համատիրությունների վերացման, սեփական տների կարգավիճակի անհապաղ օրինականացման և քաղաքի բեռնաթափման հստակ լուծումների մասին։ Միևնույն ժամանակ Դավիթ Խաժակյանը իշխանությանը հիշեցրեց իրենց սխալ և կիսատ բարեփոխումների մասին, որոնց պատճառով քաղաքը նորից կանգնել է աղբահանության խնդրի առջև, իսկ հանրային տրանսպորտի թարմացված շարժակազմը չի ապահովել համակարգի ամբողջական բարեփոխումը, որովհետև իրականացվել է ոչ ճշգրիտ և թերացումներով։