Տիգրան Ավինյանը չընտրվեց Երևանի քաղաքապետ. անհրաժեշտ է լինելու կոալիցիա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։
«Հանրային ձայն» կուսակցություն — 9,68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 32․57%
«Արդար Հայաստան» կուսակցություն — 1.12%
«Հաղթանակ» կուսակցություն — 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն — 0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն — 1.11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն — 18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — 0.34%
«Հանրապետություն» կուսակցություն — 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն — 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 1.8%
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն — 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն — 3.64%
«Մայր Հայաստան» դաշինք — 15.43%
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։