Հայերեն


26-ամյա աղջիկը որոշել է «մնալ» տղաների վրա, ու երբ չի հաջողվել, սկսել է փչացնել նրանց կյանքը

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Անի Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Անի Բ.-ն 2013 թվականի փետրվարից մինչև հունիս մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ավետ Ա.-ի հետ (անունը փոխված է): Երբ հարաբերությունները հունիսին խզվել են, Անին իմացել է, որ Ավետը ցանկանում է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա՝ Մանեի հետ(անունը փոխված է):

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետից վրեժխնդիր լինելու նպատակով Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Մանեի լուսանկարների գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվար Անի Բ.-ն պարբերաբար նվաստացրել է Մանեի արժանապատվությունը՝ «Օդնոկլասնիկի» և «Վկոնտակտե» սոցիալական կայքերում Մանեի անունով բացելով անձնական էջեր և այնտեղ տեղադրելով իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:

Արդյունքում Մանեն 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում գտնվելով տանը, փորձել է նետվել պատուհանից և ինքնասպան լինել, սակայն եղբայրը տեսել ու կանխել է Մանեի ինքնասպանությունը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն 2014 թվականի մարտից մինչև ապրիլի վերջը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մեկ ուրիշ երիտասարդի՝ Ալենի հետ (անունը փոխված է): Երբ Ալենի հետ հարաբերությունները խզվել են, Անին պարզել է, որ Ալենը ցանկանում է ամուսնանալ ուրիշ աղջկա՝ Նունեի հետ (անունը փոխված է): Ալենից վրեժխնդիր լինելու նպատակով, ըստ մեղադրանքի, Անի Բ.-ն իր դյուրակիր համակարգչով Նունեի ու նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել է գլխի հատվածները, դրանք տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութեր: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Անին «Օդնոկլասնիկի» կայքում Նունեի անունով բացել է կեղծ անձնական էջեր, որտեղ տեղադրել է իր պատրաստած պոռնկագրական բնույթի նյութերը՝ դրանք հասանելի դարձնելով կայքի օգտատերերին:

Անի Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու և երկու դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու, դրանք համացանցի միջոցով հրապարակելու և տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 263 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Անի Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Ավետ Ա.-ին ճանաչել է, նրա հետ շփվել է միայն հեռախոսով, ոչ մի անգամ չի հանդիպել: Իրենց հարաբերություններին վերջ է դրել ինքը, որովհետև Ավետը անհիմն խանդոտ էր, նա իրեն դրել է երկընտրանքի առաջ՝ կամ իրենց սերը կամ բեմը:

Ինքն ընտրել է բեմը, շարունակել է երգել: Ավետի նկատմամբ խոր զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Իրենց հարաբերությունների հիմքում ընկած էր հարգանքը: Նրա հետ շփումը դադարեցնելուց հետո ինքը չի հետաքրքրվել նրանով, տեղեկություն չի ունեցել նրա մասին:

2014 թվականի հունիսին իրենց բնակարան են մտել ոստիկանները, ինքը նրանց հետ գնացել է ոստիկանություն ու քննիչից է իմացել, որ Ավետն ամուսնացել է, ու գործով տուժող ճանաչված Մանեն Ավետի կինն է: Ինքը քննիչին ասել է, որ Մանեին չի ճանաչում, հետևաբար այն արարքները, որոնց համար իրեն մեղադրում են, ինքը չէր կարող կատարած լինել:

Որոշ ժամանակ անց իրեն նորից կանչել են ոստիկանություն: Ինքը նույն բանն է ասել:

Ալեն Ա.-ին ինքը ճանաչել է 2013 թվականի մարտից, նրա հետ որևէ կապ կամ շփում չի ունեցել: Նրան իմացել է որպես իրեն համակրող տղայի: Ալենը իր հետ հարաբերություններ ստեղծելու համար մոտեցել է իրենց ընդհանուր ծանոթներին, ապա՝ իր ծնողին ու իրեն: Ինքը նրան բազմիցս մերժել է: Նրան վերաբերվել է որպես ծանոթի, նրա հետ ամուսնանալու նպատակ չի ունեցել: Ալենը հանդիպել է իր մայրիկին, խոսել է նրա հետ:

Հուլիսի սկզբին Ալենը զանգել է իրեն ու ասել է, որ ծանոթի անունով կեղծ էջ է բացվել «Օդնոկլասնիկի» կայքում: Իրեն խնդրել է հնարավորության դեպքում փակել այդ էջը՝ իմանալով, որ ինքն էլ էր նման իրավիճակում հայտնվել ու սովորել էր արգելափակել նման էջերը:

Ինքն ասել է, թե կփորձի օգնել: Նամակագրության մեջ է մտել այդ կեղծ էջերը ստեղծողի հետ, փորձել է համոզել, որ նա փակի էջերը՝ մտածելով, թե մարդկային լեզվով հնարավոր կլինի նրան հասկացնել: Սակայն նա իրեն վիրավորել ու ասել է, որ ինքը չխառնվի, դա իր գործը չէ: Ինքն Ալենին է ուղարկել այդ մարդու հետ իրենց նամակագրությունը: Ինքը կարողացել է փակել բացված կայքերը: Ինքն ու Ալենը մտերմացել են այդ դեպքերից հետո: Բայց ինքն Ալենի նկատմամբ զգացմունք չի ունեցել, թշնամանք չի զգացել նրա հանդեպ, վրեժ լուծելու կարիք չի եղել: 2014 թվականի նոյեմբերի 11-ին ինքը Երևանում է եղել, իրենց տուն են գնացել ոստիկանները, խուզարկություն են կատարել, որոշ իրեր են առգրավել: Ինքը գործերը կիսատ թողած՝ մեկնել է տուն…

Ոստիկանները իրեն անօրինական կերպով բերման են ենթարկել, պահել են ժամը 16-ից մինչև գիշերվա 3-ը, քննիչի թելադրանքով ինքը ստիպված գրել է ինքնախոստովանական ցուցմունք: Այն իրականությանը չի համապատասխանում: Իր նկատմամբ ոստիկանները անմարդկային վերաբերմունք են դրսևորել, հոգեբանական ճնշումներ են գործել, վախեցրել են, թե կուղարկեն առաջին հարկում գտնվող հանցագործների մոտ…

Ինքը հետագայում բողոքել է հատուկ քննչական ծառայություն, ճանաչվել է որպես տուժող, բայց հետո այդ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Անիի նախաքննական խոստովանական ցուցմունքները հավաստի են, դրանք համապատասխանում են գործով ձեռք բերված տվյալներին ու հետազոտված մյուս ապացույցներին:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալ Անի Բ.-ի պատճառաբանությունները, թե ինքը պոռնկագրական բնույթի նյութեր չի տարածել և այդ միջոցով Մանե Ս.-ի արժանապատվությունը պարբերաբար չի նվաստացրել, նրան ինքնասպանության չի հասցրել՝ անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից»:

Անի Բ.-ն մեղավոր է ճանաչվել տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու, ինչպես նաև երկու դրվագով պոռնկագրական նյութեր պատրաստելու, համացանցի միջոցով տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին և 110 հոդվածի 1-ին մասերով:

2 դրվագով պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մասով Անի Բ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Իսկ տուժող Մանե Ս.-ին ինքնասպանության հասցնելու մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, Անի Բ.-ն դատապարտվել է 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը պետք է հաշվվեր Անի Բ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտներ:

Այս դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքով ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Ըստ պաշտպանի՝ դատավճռում շարադրված ապացույցների գերակշիռ մասն ընդհանրապես վերաբերելի չէ Անի Բ.-ին: Անիի նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել հոգեբանական ճնշումների արդյունքում: Առկա են չփարատված կասկածներ, որոնք չեն մեկնաբանվել հօգուտ ամբաստանյալի…

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են, պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերով չեն հաստատվում, հետևաբար չեն կարող հիմք լինել դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, վերաքննիչ դատարանը նշել է, որ Անի Բ.-ին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից պարզ է դառնում՝ նրան մեղքի անզգույշ ձևով, մասնավորապես՝ հանցավոր անփութությամբ կատարած արարքի համար է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հոդվածով նախատեսված արարքն ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին: Դրանից հետո անցել է ավելի քան 2 տարի:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ևս Անի Բ.-ին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Միաժամանակ, վերաքննիչ քրեական դատարանը փոփոխեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Անի Բ.-ն ազատվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Անի Բ.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց:

Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն
Ամենադիտված