Սերժ Սարգսյանի ճակատագիրը «Եվրանյուզի» եթերում
Քաղաքականություն1in.am. «Եվրանյուզին» տված հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչու չի գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը, և արդյո՞ք դա նշանակում է, որ ինքը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից, Սերժ Սարգսյանը փաստացի տվել է բացասական պատասխան: Ոչ ուղիղ իմաստով՝ իհարկե, բայց ցուցակը չգլխավորելու պատճառների շարքում նա չի խոսել քաղաքականությունից դուրս գալու հանգամանքի մասին, թեև լրագրողը նրան ուղղել է հենց այդ հարցը:
Սարգսյանն, իհարկե, չի ասել, թե իր՝ քաղաքականությունում մնալը կախված է ՀՀԿ-ի ընտրական արդյունքից, սակայն հերթական և արդեն երրորդ անգամ նա բաց է թողել իր քաղաքական հետագա անելիքի, ճակատագրի, ծրագրերի հարցը՝ համենայնդեպս, բավական թափանցիկ կերպով ակնարկելով, որ քաղաքականությունից դուրս գալը չի մտնում նրա ծրագրերի մեջ:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում