Թշնամին համատարած ռմբակոծություն է սկսել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում իրավիճակը շատ լարված է։ InfoPort.am-ի տվյալներով, թշնամին թիրախավորել է մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ գտնվող դիրքերը, մինչ այդ ականանետերից թիրախավորվել էր Ասկերանը։
Արցախում հիմա կապի խափանումներ է, մայրաքաղաք Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված։
Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հաղորդագրությամբ՝ Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունը անվանում է հակաահաբեկչական գործողություն, որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը: