ԱՄՆ-ում նոր մեթոդ են մշակում արևային էներգիան պահելու համար
ՏնտեսությունԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նոր մեթոդ են մշակել արևային էլեկտրաէներգիա ստանալու համար։ Նոր կլիմայական նախագծերը թույլ կտան մաքուր էլեկտրաէներգիա ստանալ։ Ցանքատարածությունները վերածելու են արևային նախագծերի, բայց ոչ թե միայն արևային վահանակներ են տեղադրելու, այլ փորձելու են բնական, կենսաբանական մարտկոցներ ստանալ այդ ցանքատարածություններում։
Վաղուց փորձեր են իրականացվում սովորական մարտկոցների փոխարեն նաև բնական, կենսաբանական, այսինքն կենդանի օրգանիզմներից ստեղծված մարտկոցներ արտադրել, ինչը, եթե այսօր այդքան էլ իրատեսական չէ թվում, սակայն ապագայի լրջագույն տեխնոլոգիա կարող է դառնալ։
Հատկապես Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններ այս ուղղությամբ ինչ-որ չափերի արդյունքների են հասել և այժմ մտադիր են կիսաանապատային տարածքներում, որտեղ հնարավոր է ցանքատարածություններ առանձնացնել և որտեղ մշտապես արև է, նման խոշորագույն նախագիծ իրականացնել։
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները դեռևս չեն նշում, թե որքան կարժենա նախագիծը, սակայն դաշնային կառավարությունը և նահանգային իշխանությունները հավանություն են տվել այս պրոցեսին։
Հայաստանն ունի արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»։
Սերինե Գասպարյան