Զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը չեն հաստատվում
ՀասարակությունԼուրեր էին տարածվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում երեք օր առաջ ժամկետային երեք զինծառայող վիրավորում է ստացել ականի պայթյունից, մեկի վիճակը ծանր է։ Ավելին, նշվում էր, որ Վազաշենի համայնքապետարանը հաստատել էր տեղեկությունը: MAMUL.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի հետ: Վերջինը հերքեց լուրն՝ ընդգծելով, որ տեղեկություն չունի, բայց եթե նման բան լիներ, իրենք կիմանային: Նա կոպիտ արտահայտվեց նաև այն մասին, որ իր անունից սուտ տեղեկություններ են տարածել: