Ողբերգական դեպք Երևանում
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կարմրուկի վարակի նախանշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շեգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավոորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 9 ամսական Անահիտ Ա․-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։