Դասարաններում կարգելվի աղոթքը․ գերմանական դպրոցը կոշտացնում է վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ
ԱշխարհԳերմանական Վուպերտալ քաղաքի դպրոցներից մեկում տնօրինությունը որոշում է կայացրել արգելել մուսուլմաններին դասարանում աղոթել: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով The Daily Mail-ին:
«Վուպերտալ քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Յոհաննես Ռաուի անունը կրող գիմնազիայի ուսմասվարը հայտնել է, որ աշակերտներն անհանգստացած են այն փաստով, որ մուսուլմանները դասարաններում և այլ հասարակական վայրերում գցում են իրենց աղոթքի գորգերը»,- հայտնում է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ անհարմարության զգացողություն է առաջանում, երբ մուսուլման աշակերտները դպրոցի պետքարանում իրականացնում են տարբեր ծիսակարգեր, օրինակ՝ ոտքերը լվանալու ծիսակարգը:
350 հազարանոց բնակչություն ունեցող Վուպերտալ քաղաքը հայտնի է այնտեղ բնակվող մուսուլմանների մեծ թվով: