Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել
ՀասարակությունՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ոստիկանության ավագ ենթասպան ինքնասպանության փորձ է կանխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ոստիկանության ավագ ենթասպան ծառայության ընթացքում նկատել է, որ թիվ 1 խցում պահվող ձերբակալված անձը սավանի կտորով խցի պատուհանից կախվել է»,–գրում է կայքը։
Ավագ ենթասպան կարողացել է փրկել ձերբակալվածին՝ կանխելով նրա ինքնասպանությունը։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդ է։