Կիևում մարմնավաճառները բողոքի ակցիա են կազմակերպել
ԱշխարհՄարտի 3-ին Կիևում սեքս-արդյունաբերության աշխատակիցները ակցիա են կազմակերպել՝ բողոքելով մարմնավաճառության համար սահմանված տուգանքների դեմ, հաղորդում է korrespondent-ը:
Միջոցառմանը մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ուկրաինական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկտվության համաձայն՝ ցուցարարները հավաքվել են Գերագույն ռադայի մոտ, այնուհետո շարժվել են կառավարության շենք, որից հետո՝ նախագահի նստավայր:
Ցույցի մասնակիցներից շատերը եղել են դիմակներով, արևային ակնոցներով: Ակցիայի մասնակիցների ձեռքերում եղել են «Պատժե՛ք միայն քաղաքական մարմնավաճառության համար» գրությամբ պաստառներ: