Մոլորակը՝ 100 տարի անց
ԱշխարհNASA-ի աշխատակիցները նախագիծ են հրապարակել` ներկայացնելով, թե ինչ տեսք կունենա Երկիրը 100 տարի անց: Այն հիմնված է գլոբալ տաքացման մասին տվյալների հիման վրա: Գիտնականները նշում են, որ դրա հետևանքով սառույցները կհալչեն, ինչը կհանգեցնի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, որն էլ իր հերթին կբերի աղետների: Բացի այդ, մասնագետներին մտահոգում են ածխածնի երկօքսիդի ցուցանիշները մթնոլորտում, իսկ դա պայմանավորված է մարդու կողմից օդի աղտոտվածությամբ, ինչը նույնպես հանգեցնում է գլոբալ տաքացման:
Ի դեպ, խնդիրը միայն վերոնշյալը չէ. հնարավոր են սառեցումներ այն շրջաններում, որտեղ ամբողջ տարին տաք է լինում: