ԼՂ-ից հերքում են ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու լուրը
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հայտնում է ԼՂ տեղեկատվական շտաբը:
Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:
«Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,- ասված է հաղորդագրության մեջ
Ավելի վաղ ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել էր.
«Տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում, Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները»:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram