Հայերեն

Առկա են բազմաթիվ վկայություններ ցուցարարների նկատմամբ ծեծի և բռնությունների վերաբերյալ․ հայտարարություն

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը՝ սեպտեմբերի 19-ից իրականացված հավաքների մշտադիտարկման վերաբերյալ․

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ կատարված լայնածավալ հարձակումից և ՀՀ իշխանությունների կողմից չմիջամտելու վերաբերյալ հայտարարությունից հետո Երևանում, ինչպես նաև ՀՀ այլ վայրերում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր և քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Համացանցում առկա տեսագրությունների, ինչպես նաև հավաքների անմիջական դիտարկման ընթացքում վերհանվել են իրավապահների կողմից բազմաթիվ անհամաչափ և օրենքով չնախատեսված միջամտության դեպքեր։

Բողոքի գործողությունների սկսվելուց ի վեր տեղի են ունեցել բախումներ ցուցարարների մի մասի և ոստիկանների միջև, որին ի պատասխան ոստիկանությունը կիրառել է ուժ և հատուկ միջոցներ։ Հավաքի մի շարք մասնակիցներ շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանության շղթայի և ՀՀ կառավարության նստավայրի ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ՝ անմիջապես հավաքի մասնակիցների կուտակումների ուղղությամբ, առանց նախազգուշացման և առանց պահպանելու կիրառման կանոնները։ Մի շարք ցուցարարներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Սեպտեմբերի 19-ին և հետագա օրերին տեղի ունեցած հավաքների ընթացքում բազմաթիվ դրվագներով ոստիկանությունը անհմաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, զանգվածայինորեն բերման ենթարկելով վերջիններիս։ Առկա են բազմաթիվ վկայություններ ցուցարարների նկատմամբ ծեծի և բռնությունների վերաբերյալ՝ ոստիկանների խմբի կողմից ցուցարարներին ծեծելու առնվազն չորս դեպք տեղի է ունեցել տեսախցիկների առջև1։ Արձանագրվել են անչափահասների նկատմամբ բռնության, օրինակ՝ գրեթե խեղդելով ազատությունը սահմանափակելու դեպքեր2։ Փաստաբանների կողմից ստացվել են ահազանգեր, որ ոստիկանության բաժիններում խոչընդոտվում է բերման ենթարկված հավաքի մասնակիցներին իրավական աջակցելու տրամադրելու իրենց աշխատանքը3։ Հարուցվել են քրեական գործեր, կալանավորվել են ընդդիմադիր հավաքների մասնակիցներ, ինչը քաղաքական հետապնդման դասական օրինակ է։

Քաղաքական ճգնաժամի պատճառով առկա լարվածությունը ավելի է սրանում իշխանությունների որոշ հայտարարություններից և բռնություններ կիրառած ոստիկանների անպատժելիությունից։ Բողոքի ցույցերի վերաբերյալ ՀՀ վարչապետը ելույթի ընթացքում հայտարարեց ցուցարարների նկատմամբ կոշտ արձագանքների

մասին4, իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ կիրառվող ուժը համաչափ է5։ Ոստիկանության որևէ ծառայող բռնությունների համար պատասխանատվության չի ենթարկվել։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակում է մշտադիտարկումը և կոչ է անում․

Ոստիկանությանը

1. Բացառել հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության և այլ ոչ իրավաչափ միջոցներով ներգործությունը։

2. Բացառել սահմանված կանոնների խախտմամբ հատուկ միջոցների կիրառումը հավաքների մասնակիցների նկատմամբ։

3. Աջակցել խաղաղ հավաքների ընթացքին՝ իրենց իրավասությունների շրջանակում։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:

4. Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։

Հավաքի կազմակերպիչներին և փաստացի ղեկավարներին՝

1. Շարունակել պահանջել հավաքի մասնակիցներից զերծ մնալ բախումներից ոստիկանության ծառայողների հետ։

2. Մշտապես համագործակցել հավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ներկայացուցիչների հետ։ Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը խախտող անձանց առկայության բոլոր դեպքերում դիմել ոստիկանությանը՝ այդ անձանց հավաքի վայրից հեռացնելու նպատակով»։

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա
Ամենադիտված