Ուկրաինայում զոհեր ու վիրավորներ կան
ԱշխարհՎերջին քսանչորս ժամվա ընթացքում ավելի քան 116 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը Դոնբասի հակամարտության գոտում: Կառավարական ուժերից կա մեկ զոհ եւ տասնհինգ վիրավոր: Այս մասին հայտնում է ուկրաինական Корреспондент-ը՝ հավելելով, որ հիմնական ուղղություններն են եղել Մարիուպոլը, որտեղ նույնիսկ «Գրադ» համակարգ է կիրառվել, Վադյանոյի շրջանը, Կրասնոգորովկան, Նովոտրոիցկը եւ Գնուտովոն: Նշվում է, որ աշխարհազորայինները կիրառել են նաեւ մեծ կալիբրի զինատեսակներ, դիրքեր դուրս բերել ծանր տեխնիկա եւ զրահամեքենաներ: Ինքնահռչակ հանրապետությունների զինուժը եւս ունի կորուստներ: