Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:
Այս մասին հայտնում են աղջկա ընկերներն ու մտերիմները՝ նշելով.
«Ցավոք, մեր ջանքերը արդյունք չտվեցին ու ստիպված և ծնողների թույլտվությամբ մեր արցախցի Հելենին կհուղարկավորենք Երևանում։
Սեպտեմբերի 27-ին` չորեքշաբթի օրը, Թբիլիսյան խճուղի 29/10` Ռադիոմաշտի խաչմերուկ, Անգել սգո սրահում ժամը 18:00-ին տեղի կունենա հոգեհանգիստը, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, հուղարկավորությունը Դավիթաշենի գերեզմանատանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած ղարաբաղցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ էր ստացել նրա մարմինը ԼՂ տեղափոխելու հարցով։
Հելենի մարմինը արդեն մոտ 1,5 ամիս Գորիսի դիահերձարանում էր։
Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել էր 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:
Միկրոավտոբուսի ուղևորները զբոսաշրջիկներ էին, վերադառնալիս էին եղել Արևմտյան Հայաստանից, նրանք եղել էին թե՛ Երևանից, թե՛ Գյումրիից
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram