«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ևս բերման ենթարկվեց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ կամիր բերետավորների կողմից բերման ենթարկվեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա այլ քաղաքացիների հետ քայլում էր «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մոտով դեպի Վարդան Մամիկոնյանի արձանի հատված։ Նրա հետ միասին բերման ենթարկվեցին նաև մի շարք քաղաքացիներ։
Նրանք փողոց չէին փակել, ուղղակի փողոցով քայլում էին և իրենց բողոքն արտահայտում։ Լրագրողները կարմիր բերետավորներին հարցնում էին՝ ի՞նչ հիմքով եք ուղղակի քայլող քաղաքացիներին բերման ենթարկում, նրանք պատասխանեցին․ «Մի խոչընդոտեք»։