Սարգսյանի սնանկացած ընկերոջ սեփականությանը կտիրանա նրա մյուս ընկերը
Տնտեսություն«Ժողովուրդ» օրաթերթ
Հայտնի է դարձել, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը վաճառքի է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը: Հիշեցնենք՝ այս գործարանը պատկանում էր Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Միխայիլ Բաղդասարովին, ով ժամանակին գործարանը գրավադրել էր բանկում: Իսկ Բաղդասարովի սնանկանալուց հետո գործարանը դարձել էր բանկի սեփականությունը: Հիմա փաստացի չգործող գործարանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը մի քանի ներդրողների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկը» պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: Ասել է, թե շատ շուտով Հրազդանի ցեմենտի գործարանը կդառնա Սերժ Սարգսյանի մեկ այլ ընկերոջ սեփականությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փոխվել է նաեւ Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենը. այժմ ղեկավարում է Հարություն Պողոսյանը, իսկ նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Կոմկուսի ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզում առաջադրվել է պատգամավորի թեկնածու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: