Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Սա հասանելի կլինի, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալու բարդ փոխզիջումների: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նման բանի ականատես չենք եղել։ Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը», - ասել է Միլլերը։