Եթե ՀՀ-ն չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, դրանք կանցնեն Իրանով․ Էրդողան
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե Հայաստանը չմասնակցի Ղարաբաղով տրանսպորտային ուղիների ստեղծմանը, ապա դրանք կանցնեն Իրանով։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Իրանը դրական է վերաբերվում Ղարաբաղ երկաթուղային ճանապարհի ստեղծմանը մասնակցելուն։
«Եթե մենք ուզում ենք խաղաղության ուղիներ տեսնել Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում, ապա պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց բախումների։ Ինչ վերաբերում է գնացքին, որը Թուրքիայից կգնա Նախիջևան, Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան, ապա պետք է դիտարկենք հետևյալը. եթե Հայաստանը չմասնակցի, ապա ինչպե՞ս է ընթանալու երթուղին։ Իրանը դրական է վերաբերվում դրան, ուստի կարելի է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան երթուղի ստեղծել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը