Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պուտինը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 1-ից առանձին կատեգորիաների պետական ծառայողների աշխատավարձերը 5,5%-ով բարձրացնելու մասին։
«2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական ծառայող չհանդիսացող պաշտոնյաների պաշտոնեական աշխատավարձերը կբարձրանան 1055 անգամ կամ 5,5 տոկոսով, ստորագրվել է կառավարության համապատասխան որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։
Պետական մարմինների աշխատակիցների թվում, որոնց պաշտոնեական աշխատավարձերը ինդեքսավորվելու են, կան պարետ, գրասենյակի պետ, ստենոգրաֆիստ, առաքիչ, գանձապահ և այլ պաշտոններ։
Ինչպես պարզաբանել են նախարարությունում, գնաճի մակարդակով պետական ծառայող չհանդիսացող դաշնային պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը ամրագրված է 2023 թվականի դաշնային բյուջեի մասին օրենքով։