Հայերեն

IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար

Հասարակություն

IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է IDream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։

Հոկտեմբերի 2-ին կմեկնարկի IDream 8 ծրագիրը, սակայն IDBank-ը զուգահեռ հայտարարում է IDream 9 ծրագրի մեկնարկի մասին․ այն նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան ավելի լավ ծանոթանալու ֆինանսաբանկային ոլորտին։ 

Բանկի Մարդկային կապիտալի կառավարման տնօրենի պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ առաջին հերթին Բանկի նպատակն է այս երիտասարդների համար ստեղծել կրթվելու, զարգանալու պայմաններ․ «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր ունեն ոչ միայն կացարանի, այլ նաև աշխատանքի խնդիր։ Մի կողմից՝ ուզում եմ տեղեկացնել, որ ունենք 50-ից  ավել թափուր հաստիք․ խնդրում և հորդորում եմ արցախցի մեր հայրենակիցներին անպայման դիմել, ուղարկել ինքնակենսագրականները․ աշխատանքային նկարագրին համապատասխանելու դեպքում IDBank-ը նրանց առաջնահերթություն կտա։ Մյուս կողմից՝ ուրախ եմ հայտարարել հատուկ արցախցի երիտասարդների համար մեր IDream ծրագրի մասին։ Ծրագրի ընթացքում 2-3 ամիս նրանց համար տեսական և գործնական դասընթացներ կանցկացնեն Բանկի ղեկավար կազմը, լավագույն մասնագետները։ Երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն ֆինանսաբանկային ոլորտի, դրա առանձնահատկությունների մասին և, իհարկե, մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն կունենան դառնալ IDBank-ի աշխատակից։ Ծրագրի մասնակցության ժամանակ ուսանողները նաև կվճարվեն, որը ծրագրի անբաժանելի մասն է։ Բանկային փորձ ունենալու դեպքում ուսուցումը կարող է լինել ավելի արագացված», - ասում է Սոնա Մանուչարյանն ու ուղղորդում ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Իսկ IDBank-ի՝ ներկայումս թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Վստահ ենք, որ յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն կարող է իր չափով աջակցություն ցուցաբերել՝ ոչ միայն ապրումակցելով մեր հայրենակիցներին, այլև փորձելով ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները մեր հայրենակիցների կյանքն առավել հեշտացնելու և բարելավելու համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա
Ամենադիտված