15 հանցագործ մահապատժի է ենթարկվել
ԱշխարհՀորդանանի իշխանությունները շաբաթ օրը մահապատժի են ենթարկել 15 մարդու, որոնք դատապարտվել են ահաբեկչական գործունեության եւ այլ հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է AFP-ն:
Տեղեկատվության նախարար Մուհամմեդ ալ-Մումանիի խոսքով՝ 10 մարդ ահաբեկչական խմբավորման անդամ էր, որը պատասխանատու էր մի քանի հարձակումների, այդ թվում՝ «2003 թվականին անվտանգության ծառայության աշխատակիցների եւ Բաղդադում Հորդանանի դեսպանատան վրա իրականացված հարձակումների» համար:
Եվս 5 մարդ մահապատժի է ենթարկվել «սարսափելի հանցագործությունների» համար: Երկրում վերջին զանգվածային մահապատիժն իրականացվել էր 2014 թվականին: