Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. սա էթնիկ զտման ու հայերանազրկման ուղղակի ակտ է. այն, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը: Միջազգային տարբեր խաղացողների կողմից դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, դրանք ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբ դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դրանք դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր: