Ինչի՞ց է մահացել թիվ 60 մանկապարտեզի սանը
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Երևանի թիվ 60 մանկապարտեզի սանը մանկապարտեզում վատացել է, ապա հիվանդանոցում մահացել է: Մենք տեղեկացանք, որ արձանագրված սարսափելի դեպքից հետո մանկապարտեզի մյուս սաների ծնողներն ահուսարսափի մեջ են, մտավախություն ունեն, որ սանը թունավորվել է, սակայն Երևանի թիվ 60 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը «Հրապարակի» հետ զրույցում բացառում է այն վարկածը, որ երեխան թունավորվել է.
«Մահվան եզրակացություն մանկապարտեզը չի ստացել, երեխան նորմալ հաճախել է մանկապարտեզ, ոչ մի սննդային թունավորում չի կարող լինել, որովհետև 300 սաները նույն սննդից են օգտվել, այնպես որ՝ այդ մասին անգամ խոսք լինել չի կարող: Փսխում է երեխայի մոտ սկսվել, դրանից հետո կորցրել է գիտակցությունը: Մենք անհապաղ զանգահարել ենք շտապօգնություն, ցուցաբերել ենք առաջին բուժօգնություն, իսկ թե հետո ինչ է տեղի ունեցել, չգիտեմ, դեռևս ոչ մի եզրակացություն մենք չենք ստացել», - նշում է Երևանի թիվ 60 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram