Նոր թիվ հրապարակվեց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից բռնի տեղահանված 88 հազար 780 անձ ժամը 10։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետությունուն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Թվային դինամիկայից երևում է, որ որոշակի ինտենսիվության պակաս է զգացվում։ Ժամը 06։00-ի դրությամբ այդ թիվը 84 հազար 770 էր, իսկ 08։00-ի դրությամբ` 86 հազար 560»,– ասաց Բաղդասարյանը։
Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը 10։00-ի դրությամբ հատել է 18 հազար 756 տրանսպորտային միջոց։