ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին․ Մակրոն
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան այսօր շատ ուշադիր հետևում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք մշտապես աջակցել ենք Հայաստանին, և նրանք դա գիտեն։ Վերջին օրերին մենք տեսանք ռազմական օպերացիա, անընդունելի հանցագործություններ ԼՂ-ում՝ Ադրբեջանի կողմից։ ԼՂ-ում ապրող էթնիկ հայերի իրավունքներն ամբողջովին խախտվել են։
Մենք կշարունակենք տրամադրել հումանիտար և քաղաքական օգնություն՝ հանուն խաղաղության, որը հնարավոր կլինի միայն բանակցությունների միջոցով։ Կա Ռուսաստանը, որն աջակցում է Ադրբեջանին, Թուրքիան, որը հովանավորում է Ադրբեջանին, ունի իշխանություն և սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ահա, թե որ երկիրն է իսկապես վտանգի մեջ։ Ֆրանսիան հստակ Հայաստանի և միջազգային իրավունքի կողքին է»,- նշել է Մակրոնը։