Ինչ է հայտնում Արտակ Բեգլարյանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում հայ գրեթե չի մնացել։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իմ վերջին տեղեկությունը։ Արցախցիների վերջին խմբերն են ներկայում հեռանում Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը՝ պաշտոնյաներ, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորականներ, ոմանք՝ հատուկ պահանջմունքներով։ Նրանք նույնպես պատրաստվում են հեռանալ»,- նշել է նա։