Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։
«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ սիրելիներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Ավելին՝ այստեղ