Հայերեն


«Ձեր կողմից ղեկավարվող օբեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց»․ կարգալույծ եղած աբեղայի սկանդալային նամակը Գարեգին Բ-ին

Հասարակություն

Asekose-ն հրապարակել է Գերմանիայում բնակվող կարգալույծ հոգևորականի նամակը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հրապարակել Մայր Աթոռի պատասխանը կամ պարզաբանումը։

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ Տեր, 2001-2007թթ․ սովորել և ավարտել եմ Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: 2007թ-ին նշանակվել եմ ճեմարանում՝ որպես տեսչի քարտուղար: 2007թ․-ին վերանշանակվել եմ Տնտեսական բաժին՝ որպես քարտուղար: 2008թ․-ին նշանակվել եմ Սևանի Վազգենյան Դպրանոց՝ որպես տեսչի քարտուղար և վերակացու: 2009թ․-ին ձեռնադրվել եմ կուսակրոն քահանա և շարունակել ծառայությունս Վազգենյան Դպրանոցում՝ որպես վերակացու: 2009 թ․-ին վերանշանակվել եմ Վարչատնտեսական բաժին՝ որպես տնօրենի օգնական: 2010 թ․-ին մեկնել եմ ուսման՝ ԱՄՆ, որն ընդհատվել է: 2011թ․-ին նշանակվել եմ Ճեմարան՝ որպես վերակացու: 2011թ․-ին վերանշանակվել եմ Միաբանական սեղանատան վարիչ: 2012թ․-ին Ձերդ Սրբության տնօրինությամբ պետք է մեկնեի Հունաստան՝ աստվածաբանություն ուսանելու, որն այդպես էլ չիրականացավ․ ինձ անհայտ պատճառներով: 2012թ․-ին նշանակվել եմ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան՝ որպես փոխտեսուչ: 2015թ․-ին նշանակվել եմ ԵԿՄ՝ որպես հոգևոր հովիվ:

Վեհափառ Տեր, վերոհիշյալ տարիների ընթացքում ես ինձ երբեք հոգևորական չեմ զգացել: Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքը երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով: Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են… Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայությունն է՝ լեփ-լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին: Ձեզ կխաբեն ու կասեն, որ Մայր Աթոռի ներքին կյանքը հիմնված է սիրո և եղբայրության վրա: Խորհուրդս է Ձեզ՝ մի հավատացեք։ Իսկ եթե նույնիսկ հավատում եք, ապա հարց տվեք Ձեզ՝ ո՞ւմ եք Դուք եղբայր և կամ ո՞ւմ եք Դուք սիրում: Որևէ մեկին Դուք ոչ եղբայր եք և ոչ էլ հայր։ Այո, Դուք սիրո զգացում ունեք… Ես դա տեսել եմ իմ աչքերով: Դուք սիրում եք դրամ, ոսկի, թանկարժեք քարեր, անխոս ստրուկներ՝ խաչները վզներին, իգացող համասեռամոլներ, ու վերջում չմոռանամ ասեմ՝ Դուք սիրում եք Ձեզ: Դուք սիրում եք այն ամենն, ինչը հոգևոր կյանքում ոչինչ է համարվում: Այս տարիների ընթացքում Դուք հասաք Ձեր երազանքին․ հայ Եկեղեցու ոսկե պատմության էջերին սև տառերով գրեցիք գարեգինյան 10 պատվիրաններն՝ ի դատապարտություն Ձեզ և Ձեր վկաների…

Եթե հոգևորական ես՝ եղիր համասեռամոլ, կամ գոնե անխոս ստրուկ:

Եթե եպիսկոպոս չես՝ իջիր ժամերգության, այլապես կպատժվես, և աշխատավարձդ հայրապետական կոնդակով կկտրվի:
Երկրորդ անգամ չես իջնի ժամերգության՝ փիլոնազուրկ կամ վեղարազուրկ կլինես, իսկ եթե երրորդ անգամ չիջնես, պատիժ կկանգնացնեն եկեղեցու աստիճաններից մեկի վրա՝ դեմքով դեպի պատը:

Եթե եպիսկոպոս ես, և այն էլ երիտասարդ, կարող ես ժամերգության չիջնել․ դու աղոթքի կարիք այլևս չունես։ Բավ է կիրակի օրը ուշացած գալ պատարագի և աչքի պոչով նայել՝ ով չի կանգնում ոտքի՝ քո հրաշափառ մուտքից, որպեսզի պատժես:
Ժամը 18:00-ից հետո կարող ես վարել քո մեքենան դեպի Երևան և օբյեկտներում շնորհակալ լինել Աստծուն՝ քեզ բաժին հասած քաղցր ծառայության համար, ու մի կուշտ բամբասել Վեհափառից: Եղիր կամազուրկ և ստորաքարշ եպիսկոպոս:

Ընտրիր՝ ո՛ր խմբի մեջ ես ուզում լինել — երկարամորուքների, թե կարճամորուքների…քանզի Եկեղեցու ներքին կյանքն իրավունք չունի միասնակալ լինելու, դա հարված է հայրապետական գահին… Եղիր ոհմակի անդամ:

Մատնիր ընկերոջդ, մի պաշտիր ոչ ոքի՝ բացի Կաթողիկոսից (կամ, եթե բախտդ չի բերել անձամբ շփվել վեհափառի հետ, որևէ եպիսկոպոսից բացի):

Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից: Միևնույն է, եթե փորձես բարձրաձայնել որևէ խնդիր՝ կապված եկեղեցական իշխանության չարաշահման մասին, հիշիր՝ կաթողիկոսն իմունիտետ ունի, նրա վրա ոչ մի բան չի ազդում: Հիշիր՝ Եկեղեցու շահը վեր է ամեն ինչից…Պաշտիր կաթողիկոսին, քանզի նա քո կուռքը պետք է լինի :

Օրինակ վերցրու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից, եղիր աղքատ և զբաղվիր գիտությամբ, և ամենակարևորը՝ եղիր կուսակրոն, կամ մի ունեցիր աղջիկներ… Սիրիր ազգդ՝ համատարած աղքատության և հայաթափմանը զուգահեռ կառուցիր շենքեր: Կապ չունի կաթողիկոս ես, թե եպիսկոպոս, թե վարդապետ․ երկրի իշխանության և նույնիսկ որևէ գեներալի մոտ եղիր հլու-հնազանդ՝ ինչպես Հայրապետդ:

Աստծո ծառան կամ հոգևորականը պետք է անի այն ամենն, ինչ իրեն հրամայվում է: Պետք է՝ կգնաս բանակ, եթե որևէ աշխարիկ պաշտոնավարող կին բողոքի քեզանից Կաթողիկոսին: Պետք է՝ կլինես պահեստապետ, որպեսզի պահեստում էլ քարոզես Աստծո խոսքը: Պետք է՝ կլինես ճաշարանի վարիչ, որովհետև հոգևորականը պետք է ճաշ պատրաստել իմանա: Պետք է՝ 10 տարի կլինես վերակացու ու քո այդ տարիների ընթացքում ուսանողական շարք կտանես-կբերես ճեմարանից դեպի ճաշարան ու հակառակը, քանզի երդվել ես լինել կուսակրոն, զբաղվել գիտությամբ ու լինել աղքատ: Պետք է՝ կլինես ավտոկանգառի սարկավագ, որպեսզի անձամբ զեկուցես վեհափառին՝ ով ինչ մեքենա է վարում: Պետք է՝ ընդհանրապես գործ չես ունենա, ու անունը կդնենք «աղոթող միաբան»: Այլ կերպ ասած, գործ չունես՝ աղոթի, կամ ինչ պետք է՝ դա էլ կանես ու կլինես: Չես անի՝ կաթողիկոսը կարգալույծ կանի քեզ, քանզի ինքն է որոշում՝ Սուրբ Հոգին ում վրա իջնի, ինչ շնորհներ բաշխի և երբ ետ վերցնի:

Հիշիր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճիշտ են ասում․ «ինչքան Գարեգինից հեռու, այնքան Աստծուն մոտիկ», իսկ եթե չհիշես, կաթողիկոսը քեզ կհիշեցնի, ու դու մի օր անպայման կզջաս, որ պայքարել ես կաթողիկոսի անվան անաղարտության համար ընկերներիդ մոտ, կզղջաս, որ հրապարակայնորեն դեմ ես արտահայտվել Երուսաղեմի պատրիարքի արդարացի խոսքերին: Հիշիր՝ կամ Գարեգին, կամ Աստված, իսկ ավելի ճիշտ՝ միայն Գարեգին:

Այդքանն անելուց հետո դու իրավունք կունենաս կոչվելու Գարեգինի վկա, և քո հայրը, որ նստած է հայրապետական գահին, քեզ կտա թեմ, պաշտոններ, դրամ: Քեզ կուղարկի արտասահման և կների քո բոլոր մեղքերը: Բայց և այնպես, Եկեղեցում դեռևս կան անաղարտ հոգևորականներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի… Կան Միքայել վարդապետներ և Միքայել եպիսկոպոսներ, որոնք իրենց ուսերի վրա, հուսով եմ, կկարողանան տանել գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է՝ ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև…. Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի… Մանրամասներ չեմ պատմում՝ գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար…. Չհրամայե՛ք Ձեր վկաներին՝ պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել…Գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն՝ ըստ ամենայնի… Հուսով եմ՝ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ. Դուք գիտեք՝ Դուք ով եք։
Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն, ինչ դուք ունեք` ոչինչ է. դրամ, ոսկի, թանկարժեք քարեր․․․

Նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հովհաննես աբեղա Սահակյան. այժմ` Վարդգես Սահակյան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված