Արտակարգ դեպք Երևանում
Հասարակությունhttps://www.youtube.com/watch?v=onS54-sji0k
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի, պարեկներ Թելման Ասատրյանի, Արման Դանիելյանի և Ազատ Ասատրյանի գլխավորությամբ, Երևանի Նորագավիթ թաղամասում՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերել են Երևանի բնակիչ 83-ամյա Ռայա Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 1 օր առաջ որպես անհետ կորած որոնվում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից:
Տեղում տատիկին հոգեբանական օգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարաներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը, որից հետո պարեկները տատիկին ուղեկցել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որպեսզի նրա հարազատները գան և տատիկին տանեն տուն: