ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչը կստիպի քեզ շարժել մարմինդ
LifeՊարը սթրեսից եւ ընկճախտից հանելու լավագույն միջոցներից է: Փորձեք վատ տրամադրության դեպքում մի կողմ դնել խնդիրներն ու վատ մտքերը, միացնել բարձր ու ռիթմիկ երաժտություն ու, պարզապես, շարժվել դրա հնչյունների ներքո: Դուք միանգամից թեթեւություն կզգաք. ձեր մտքերը կցրվեն եւ այլեւս չեք մտածի վատ բաների մասին:
Իհարկե, պարելու եւ մի լավ զվարճանալու համար գոյություն ունեն մի շարք ժամանցային վայրեր, բայց երբեմն պետք չէ հաղթահարել հազարավոր կիլոմետրեր պարելու համար:
Երաժշտությունը կարող եք լսել նաեւ տանը եւ նույնկերպ ուրախանալ` շարժելով մարմինը:
Ճաշակներն, անխոս, տարբեր են: NEWS.am STYLE-ն առաջարկում է այսօր պարել հետեւյալ երգերի հնչյունների ներքո: Բայց այս հնգյակը շատ հեշտությամբ կարող եք փոխարինել ձեր նախընտրած ռիթմերով:
Տիմատի, Natan-Дерзкая
Էնրիկե Իգլեսիաս-Bailando
Բրունո Մարս, Մարկ Ռոնսոն-Uptown Funk
Ջասթին Թիմբերլեյք-Can’t Stop the Feeling
Ջեսի Ջեյ, Արիանա Գրանդե, Նիկի Մինաժ-Bang-Bang