Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախցի բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը:
Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի:
Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին, իսկ մինչ այդ՝ հղիության ողջ ընթացքում կինը եղել է շրջափակման մեջ:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բուժանձնակազմի` թե՛ մայրիկի, թե՛ փոքրիկի առողջական վիճակը բավարար է: