ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ նշված ավտոմեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել չթույլատրված ձայնային ազդանշաններ տալու համար: Ըստ ոստիկանության, մեքենան հատուկ պահպանվող տարածքից կհանվի, երբ տվյալ ձայնային ազդանշանը հանվի մեքենայի վրայից եւ կազմվի արձանագրություն վարչական իրավախախտման վերաբերյալ:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Խաչիկ Հովհաննիսյանը, վարչական իրավախախատման արձանագրության կազմումից հետո, սեփական մեքենայով դուրս է եկել ՃՈ հատուկ պահպանվող տարածքից:
Հիշեցնենք, Կարինե Պողոսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որը Հանրապետական կուսակցությունը լքեց Հովիկ Աբրահամյանի որոշումից հետո: Ի դեպ, Կարինե Պողոսյանն ԱԺ պատգամավորի թեկնածու է «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով, որի 16-րդ համարն է: