Ադրբեջանի իշխանությունների նոր թիրախները
ԱշխարհԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ քննություն սկսել Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի եւ այլ երկրների ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Վկայակոչելով գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնում է, որ «անբարեհաճ» ընկերությունների թվում են՝ Haik Watch and Jewelry Co-ն, Rodino Haskovo JIC-ը, Centro Ceibal-ը, Deccan Gold Mines Ltd-ը եւ Cosmote Romanian Mobile Telecommunications S.A-ը:
Ընկերությունների ներկայացուցիչներին մեղադրում են ոչ միայն սահմանը ապօրինի հատելու, այլեւ հարստությունները եւ օգտակար հանածոները կողոպտելու, խոշոր չափով վնաս պատճառելու, ապօրինի եկամուտներ ստանալու, նաեւ այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են «օկուպացիայի ամրապնդմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը»: