Հայերեն

Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես ՀՀ անկախության և ինքնիշխանության համար անխոնջ պայքարող մարտիկ։ Նույնիսկ հայտարարել է անկախության ինչ-որ շարժում առաջնորդելու մասին: Սա, իհարկե, մտահոգիչ է, որովհետև ինչին նա դիպչում է, անմիջապես ավիրում է: Բայց և զարմանալի էլ չէ. իրեն Հիսուսի հետ համեմատելուց հետո անկախության «առաջնորդն» ի՞նչ է, որ չհայտարարի: Մյուս կողմից՝ այս թեման նա թմբկահարում էր նաև ընդդիմադիր եղած ժամանակ: Օրինակ՝ երբ պատգամավոր էր, պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ նշելով, որ Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակվել, իսկ ԵԱՏՄ-ն ամենաթանձր ամպն է։ Ընդ որում, ընդգծում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ նա առանձնահատուկ կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին. «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար է, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»,- ընդգծում էր նա։ Ու այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը հանուն Հայաստանի ինքնիշխանության կտրուկ քայլերի է ընդունակ։

Բայց երբ իշխանության եկավ, իներցիայի ուժով շարունակեց «ինքնիշխանության պաշտպանության» իր գիծը, բայց լրիվ փաշինյանաբար. մի կողմից՝ սկսեց տնտեսական առումով կարևորել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության նշանակությունը, իսկ մյուս կողմից էլ տորպեդահարել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը՝ օրինակ՝ ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մինչև հիմա նա քննադատում է ՀԱՊԿ-ին, բայց դրա հետ մեկտեղ, կարևորելով այս կազմակերպության նշանակությունը, դուրս չի գալիս դրա շրջանակներից՝ չնայած նաև չի բացառում դուրս գալը։ Ու իշխանության համակիրներից շատերն էլ զմայլվում են, թե ինչ «հզոր» վարչապետ ունեն, որ ՀԱՊԿ-ի «պորտը տեղն է դնում»։

Մյուս կողմից էլ ուշագրավ է, որ եթե Հայաստանի ինքնիշխանությունը ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանի կողմից դիտակվում էր միայն միջազգային կազմակերպությունների անդամակցության տեսանկյունից, ապա հիմա Հայաստանի ինքնիշխանությունը նա դիտարկում է Սնուփ Դոգի համերգի կոնտեքստում. այդ համերգը պետք է ցույց տար, որ Հայաստանը դեռ կա։ Ճիշտ է՝ յուրաքանչյուր ելույթում նա խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց ՀՀ ինքնիշխանությանն ամենամեծ վնասը հենց ինքն է հասցրել։ Արցախը հայաթափված է թշնամու կողմից, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ, և մեծ է հավանականությունը, որ նոր ագրեսիայի արդյունքում հակառակորդը կարող է խորանալ ՀՀ տարածքում։ Դե, քանի որ Փաշինյանը պատրաստ չի կռվել Սև լճի 30 տոկոսի կամ Սյունիքի սարերի համար, որտեղ տարվա կեսը ձյուն է, ապա մյուս տարածքների համար ինչո՞ւ պետք է կռվի։

Իշխանականներն էլ նրան ընդօրինակելով պնդում էին, թե անկլավները ամայի տարածքներ են՝ նկատի ունենալով, որ դրանց համար պետք չէ պայքարել։ Ու եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանից նոր տարածքներ բռնազավթի, Փաշինյանը կրկին կխաղարկի նախկիններին մեղադրելու իր հին խաղաթուղթը։ Օրինակ՝ կհայտարարի, թե նախկիններն էին, որ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» էին խոստացել, իսկ ինքը հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հանուն իր աթոռի Փաշինյանը պատրաստ է մի կողմից տարբեր հիմնավորումներ բերել դավադիր ուժերի մասին, թե նրանք էին, որ իր մեջքից հարվածեցին, երկիրը տարան դեպի պարտության ու թուլացման, նույնիսկ քննիչ հանձնաժողով կստեղծվի, ամիսներով կաշխատի, քրեական գործեր կհարուցվեն, բայց մյուս կողմից էլ՝ նա կտոր առ կտոր կզիջի ՀՀ տարածքներն ու ինքնիշխանությունը։

Դե, նա արդեն հմտացել է այն հարցում, թե ինչպես կարելի է անընդհատ զիջել, կապիտուլ յացիաներ ստորագրել, հակառակորդի ջրաղացին ջուր լցնել, լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական հավակնությունները, խայտառակ պարտությունը ներկայացնել որպես իրավիճակից լավագույն ելք։ Դրա համար էլ հայտարարում էր, թե հպարտանում է պարտությամբ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը միջազգայնորեն հեղինակազրկվել է ու դադարել հայկական պետականության շահերը սպասարկելուց։ Ուստի, դժվար է պատկերացնել, որ նա այսքանից հետո որևէ կերպ ընդունակ է բանակցությունների ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար հարց լուծել։ Նա ընդամենը պահանջներ ընդունող ու հանրությունից գաղտնի իրեն պարտադրված փաստաթղթեր ստորագրող է։ Եվ պատահական չէ, որ թուրքական և ադրբեջանական մամուլում Փաշինյանի իշխանությունը ներկայացվում է իրենց ուղարկված ճակատագրի նվեր կամ պարգև։

Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Փաշինյանի իշխանությանը հանկարծ վտանգ չսպառնա, ու նա մնա իր տաքուկ աթոռին մինչև հայկական պետականության վերացումը։ Ու երևի թե պատահական չէ, որ Բաքուն ձերբակալում և հատուկ թիրախավորում է հատկապես այն անձանց ու գործիչներին, ովքեր Փաշինյանի ընդդիմախոսներն են։ Իսկ Փաշինյանն իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար «պատերազմ է հայտարարել» ՀՀ ինքնիշխանության հիմնական ատրիբուտներին։ Ռևիզիոնիստի նման նա մի կողմից քննադատում է ՀՀ օրհներգը, զինանշանը, Անկախության հռչակագիրը, իսկ մյուս կողմից փորձում է կառուցել իր երազած «խաղաղության դարաշրջանը», որի դեպքում հայ ժողովուրդը կհամակերպվի ապրել ստորացված վիճակում՝ կորցնելով իր ինքնիշխանությունը։

Եթե Փաշինյանն իրականում ՀՀ ինքնիշխանության մասին մտածող լիներ, ապա վաղուց արդեն հրաժարական տված կլիներ։ Բայց նրա ուշադրության կենտրոնում միայն նեղ անձնական շահերն են։ Հենց սկզբից էլ այդպես է եղել, դրա համար էլ նա իշխանության գալուց առաջ հատուկ շեշտում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Հիմա, կարծես, փոխվել է կոնտեքստը. «Կա՛մ ես կմնամ վարչապետ՝ թքած ունենալով ժողովրդի ու երկրի ապագայի վրա, կա՛մ... ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Լույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր Այվազյան
Ամենադիտված