Վիճաբանություն ԱԺ-ում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովի այսօրվա նիստը լարված մթնոլորտում է անցնում։ Չնայած քննարկվող հարցերին, հիմնականում խոսվում է Արցախի, ստեղծված իրավիճակում մեղավորների և դրա համար պատասխանատվության մասին։
Արդեն մի քանի անգամ վիճաբանություն է սկսվել ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության միջև։
ԱԺ նիստը սկսելուց 30 րոպե հետո պատգամավորները հիշեցին ու 1 րոպե լռությամբ հարգեցին Լեռնային Ղարաբաղում զոհվածների, ինչպես նա հոկտեմբերի 2-ին Կութի հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով զոհված զինծառայողի հիշատակը:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտարարել էր, որ գործող իշխանությունն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի հիշատակը: