Թուրքիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 900 անձ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի անվտանգության ուժերը լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ գործողության շրջանակում, որն ընթանում է Թուրքիայի 64 նահանգներում, բերման է ենթարկվել 928 մարդ, առգրավվել է 744 չգրանցված զենք: