Նոր իրավիճակ Ղարաբաղի հարցում
ԱմենաընթերցվածԼՐԱԳԻՐ․ Մարտի 8-9-ին Սերժ Սարգսյանն այցելելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այցից մի քանի օր առաջ տեղի է ունեցել Հայաստանի ու ԱՄՆ արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ զրույցի ժամանակ նշվել է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի վեհաժողովների պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:
Փորձագետները չեն բացառում, որ Ֆրանսիան Սարգսյանին կարգավորման ինչ-որ պլան, ավելի շուտ, պատերազմի չվերսկսման երաշխիքներ կառաջարկի: Ընդ որում, առաջարկների միջակայքը ներառում է Ղարաբաղի անկախության ճանաչումից մինչեւ Ադրբեջանին զսպելու երաշխիքների տրամադրումը: Այդպիսի երաշխիք կարող է լինել Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եւ Ադրբեջանին զսպելու մեխանիզմների միակողմանի ներդրումը:
շարունակությունն՝ այստեղ