Հայերեն

Արայիկ Հարությունյանին Բաքվում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրվել. հրապարակվել են կադրեր ձերբակալությունից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Նշվում է, որ համակողմանի միջոցներ են ձեռնարկել քրեական գործերով՝ կապված խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական, ահաբեկչական և այլ հանցագործությունների հետաքննության հետ, որոնք կատարվել են Հայաստանի անօրինական զինված խմբավորումների կողմից Ղարբաղում:

393.jpg (82 KB)

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արայիկ Հարությունյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել։

Հաղորդագրությունն ու շինծու մեղադրանքի բովանդակությունն առանց խմբագրման ներկայանում ենք ստորև.

«Հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ 1973 թվականին Ստեփանակերտում ծնված Հարությունյան Արայիկ Վլադիմիրին մասնակցել է նվաճողական պատերազմին որպես «հորինված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ» Ադրբեջանի տարածքում և վարձկաններ է հավաքել, նրանց հետ վարժանքներ է անցկացրել և ֆինանսավորել, կազմակերպել նրանց մասնակցությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին, զինված ընդհարման ժամանակ խախտել է միջազգային իրավունքը և զինված հակամարտության ժամանակ հանցավոր հրամաններ տվել։

394.jpg (91 KB)

Էական կասկածներ կային նաև, որ Արայիկ Հարությունյանը ձևավորել և կազմակերպել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների գործունեությունը, կազմակերպել է նրանց զենքի, բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ռազմական տեխնիկայի և բանակային տեխնիկայի մատակարարումը, կազմակերպել է ուսումնական վարժանքներ, ինչպես նաև կզմակերպել մաքսանենգ ճանապարհով զենքի ներկրում և ֆինանսավորել ահաբեկչությունը։

Դեռ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Արայիկ Հարությունյանը որպես մեղադրյալ է ընդգրկվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նա միջազգային հետախուզման մեջ էր։

396.jpg (81 KB)

Այս տարվա հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքում, նրան մեղադրանք է առաջադրվել 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 հոդվածներով։

Այս պահին Գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը շարունակում են ձեռնարկել անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և օպերատիվ միջոցառումներ»:

395.jpg (72 KB)

Հոկտեմբերի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա տեղափոխվել էր Բաքու:

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա
Ամենադիտված