Հայերեն


Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Զատուլին

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում այլևս ոչ ոքի չունի պաշտպանելու: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը «հարված է հասցրել» ռուսական դիրքերին։ «Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը կատարվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ կշտամբանք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանությանը, այլև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ խաղաղապահի առաքելություն այս տարածաշրջանում։

Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ պետք չէ մեղավորներ գտնել Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար: Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Սա տգեղ հայտարարություն է, որն անվանարկում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։

Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։

Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետեւ ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Մեր զորախումբը հո չի՞ վերահսկելու ճանապարհային երթեւեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակի: Սա այն է, ինչ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց մեր դիրքերին տարածաշրջանում»,- ասել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը հավելել է, որ Բաքվի գործողությունները «վարկաբեկել են» Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության։ Այդ կապակցությամբ Վրաստանում խոսակցություններ են սկսվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերագրավման մասին, նշել է պատգամավորը։

«Մարդիկ, որոնք որոշակի առավելություններ են գտնում նրանում, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, չեն հասկանում, թե դրանից հետո Հարավային Կովկասի ջրերում ինչպիսի ալիքներ են տարածվել, և ինչպես է դա վարկաբեկում Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության, որն ի վիճակի է հետամուտ լինել իր գծին տարածաշրջանում։

Արդեն Վրաստանում խոսում էին Ադրբեջանի օրինակին հետևելու և Աբխազիան և Հարավային Օսիան նույն կերպ վերագրավելու անհրաժեշտության մասին։ Սա, իհարկե, չի լինի, բայց այն, որ սաակաշվիլիականները նորից գլուխ բարձրացրին այնտեղ և այլ վայրերում, հերթական անգամ հուշում է, որ Ադրբեջանի օրինակը վարակիչ է։

Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ իրականում հայերին վտարեց Լեռնային Ղարաբաղից։ Սա երկար ժամանակ կազդի Ադրբեջանի իմիջի, աշխարհում նրա հնարավորությունների վրա և այլն, անկախ նրանից, թե ինչ է փնտրում որևէ մեկը՝ օգուտներ, նավթամթերք և մնացած ամեն ինչ»,- եզրափակել է Զատուլինը։

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա
Ամենադիտված